չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Տիգրան Մկրտչյանն ու Պանայոտիս Պիկրամենոսը վերահաստատել են Հայաստան- Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը

Տիգրան Մկրտչյանն ու Պանայոտիս Պիկրամենոսը վերահաստատել են Հայաստան- Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը

 Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը մայիսի 4-ին հանդիպել է Հունաստանի կառավարության փոխվարչապետ Պանայոտիս Պիկրամենոսին:

Ինչպես տեղեկանում է Հունաստանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից, հանդիպման ընթացքում վերահաստատվել են Հայաստան-Հունաստան բարեկամական հարաբերություններն էլ ավելի խորացնելու պատրաստակամությունը, ինչի համար առիթ կծառայեն բարձր մակարդակով երկկողմ այցելությունները:

Դեսպան Մկրտչյանը խորին երախտագիտություն է հայտնել Հունաստանի կառավարությանն, երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին` Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը վառ պահելու և ապրիլի 24-ին ոգեկոչելու համար:

Քննարկվել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները զարգացնելու հեռանկարային քայլերը, այդ թվում առաջիկայում հայկական արտադրանքները Հունաստանի տարբեր քաղաքներում ներկայացնելու ծրագրերը:

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները՝ գլոբալ անվտանգությանը սպառնացող տենդենցների համատեքստում:

  • Կիսվել: