շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տիգրան Ավինյանը այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա, ծանոթացել պայմաններին ու ծրագրերին 

Տիգրան Ավինյանը այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա, ծանոթացել պայմաններին ու ծրագրերին 

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի ուղեկցությամբ այցելել է ՍԻԱՍ Ակադեմիա, ծանոթացել պայմաններին ու ծրագրերին: 

Ավելի քան 800 մարզիկ ունեցող կառույցը, համահիմնադիր Արայիկ Բազինյանի խոսքով, տեխնիկապես հագեցած է ժամանակակից լսարաններով, պրոֆեսիոնալ մարզասարքերով մարզադահլիճներով, սիմուլյացիոն հրաձգարանով ու մի շարք այլ հնարավորություններով: 

Ակադեմիան անցկացնում է նաև վերապատրաստման և որակավորման դասընթացներ պետական կառույցների, բանակի, անվտանգության ոլորտի աշխատակիցների, իրավապահների համար ինչպես ՀՀ-ում, այնպես էլ՝ արտերկրում: 

Նախորդ տարի տեղի ունեցած հրդեհից հետո հանդիսավորությամբ վերաբացվել է ակադեմիայի մեծ մարզադահլիճը՝ կահավորված նոր գույքով:

twitter sharing button

  • Կիսվել: