հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Երևան-Լիոն բարեկամությունը նոր շունչ է ստանում. Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն Լիոնի այգում խորհրդանշական ծառեր են տնկել

Երևան-Լիոն բարեկամությունը նոր շունչ է ստանում. Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն Լիոնի այգում խորհրդանշական ծառեր են տնկել

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Լիոնի քաղաքապետ Գրեգորի Դուսեն Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ուղեկցությամբ այցելել է Լիոնի այգի:
 
Էրեբունի վարչական շրջանում 2011 թ. բացված հանգստի գոտին մայրաքաղաքում Երևան-Լիոն բարեկամության խորհրդանիշն է: Ի նշան երկու քաղաքների զարգացող ու ամրապնդվող ընկերության և բարեկամության՝ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն խորհրդանշական ծառեր են տնկել Լիոնի այգում:
 
«Այս ծառը խորհրդանշում է այն բարեկամությունը, որն ունեն Լիոնն ու Երևանը: Ծառը պետք է մեծանա և զարգանա, ինչը ևս մեկ վկայություն է, որ մեր բարեկամական կապերը կլինեն երկարատև, կզարգանան ու կընդլայնվեն»,- նշել է Գրեգորի Դուսեն:
 
«Սա մեր ընկերության խորհրդանիշն է. Երևանի ու Լիոնի միջև դեռևս 1990-ական թվականներից շատ կայացած համագործակցություն կա, և, այո, «ընկերություն» բառն ավելի բնութագրական է այս հարաբերություններին: Սա նաև խոսում է հայ-ֆրանսիական հարաբերությունների մասին, որը գալիս է շատ վաղեմի ժամանակներից»,- նշել է Տիգրան Ավինյանը:

  • Կիսվել: