ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Տղերք, ամոթ է, մի՛ արեք. Վանեցյանը՝ ոստիկաններին

Տղերք, ամոթ է, մի՛ արեք. Վանեցյանը՝ ոստիկաններին

Մեր կռիվը ոստիկանության հետ չէ, մեր կռիվը մեր հայրենիքը հանձնողների հետ է։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում ՛՛Դիմադրություն՛՛ շարժման հանրահավաքի ժամանակ ասաց ՛՛Հայրենիք՛՛ կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Նա, մասնավորապես նշեց. ՛՛Ոստիկանությունը երեկ ոչ համաչափ գործեց։ Տղերք, ամոթ է, մի արեք։ Գիտեմ, որ ձեզնից շատերը նույն բանն են ուզում, ինչ բոլորն են ուզում։ Չի կարող լինել մարդ, ում երակներում հոսում է հայի արյուն, եւ նա ուրիշ բան ուզի։ Ուզում ենք ունենալ ուժեղ Արցախ։ Հայը չի ծնկելու ոչ մեկի առջեւ, մեր պայքարը հենց դրա համար է՛՛։

Վանեցյանը նաև տեսակետ հայտնեց, որ իշխանությունը փորձում է ոստիկանությանն ու ժողովրդին տրամադրել միմյանց դեմ:

 

  • Կիսվել: