հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Տղամարդուն դանակահարել էր 39-ամյա եղբայրը

Տղամարդուն դանակահարել էր 39-ամյա եղբայրը

Փետրվարի 24-ին, ժամը 21.00-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Մուշի բաժին հաղորդում էր ստացվել, որ «ձախ ազդրի կտրած-ծակած վերքեր, քթի վերքեր, վերհոնքային պատռված վերք» ախտորոշմամբ հիվանդանոց բուժօգնության են տեղափոխել 46-ամյա տղամարդու: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 39-ամյա եղբայրը: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա փետրվարի 26-ին, ժամը 22.00-ին, ներկայացել է Մուշի բաժին և խոստովանել, որ վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը:

Նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: