կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Թեժ գծով ստացված ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները. քաղաքապետ

Թեժ գծով ստացված ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում. շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները. քաղաքապետ

Նայո՞ւմ եք ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունը: Նայո՞ւմ եք, որ վարչական շրջանները շատ դեպքերում թեժ գծերի ահազանգերին անհասկանալի պատասխաններ են գրում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 21-ին, Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժմանակ դիմելով Վերահսկողության վարչության պետի պաշտոնակատար Վահան Արսենյանին, ասաց քաղաքապետա Հրաչյա Սարգսյանը:

Վահան Արսենյանն ընդունեց, որ լինում են նման դեպքեր և այդ ժամանակ իր ղեկավարած ստորաբաժանումից զանգահարում էն վարչական շրջաններ, կամ, անհրաժեշտության դեպքում, իր աշխատակիցներն են ահազանգի հետ կապված ուսումնասիրություններ կատարում և համագործակցում են վարչական շրջանների հետ:

«Չէ, էդ ընդհանուր բնույթի պատասխան է, այդպես չի լինում: Ես մի քանի պատասխան եմ կարդացել: Քաղաքացիների գրած ֆեյսբուքյան ահազանգերի պատասխանները ես անձամբ նայում եմ, հետո նոր տեղադրում ենք, այդտեղ, վարչական շրջաննե՛ր, պատասխանների հետ լուրջ խնդիր ունենք: Ես նայում եմ այն տրամաբանությամբ, որ եթե ես լինեմ քաղաքացի և դիմեի քաղաքապետարան, ինձ ինչպե՞ս կպատասխանեին»,-ասաց քաղաքապետը և քարտուղարության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էդգար Աբրահամյանին հանձնարարեց ուսումնասիրություններ իրականացնի և զեկուցի թեժ գծով ստացված ահազանգերի պատասխանների բովանդակությունն կարգավորելու մեխանիզմները:

Հրաչյա Սարգսյանը նաև վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարեց, որ բոլոր թեժ գծերի պատասխաններն իրենք հաստատեն, նոր ուղարկեն քաղաքապետարան:

«Վստահ եմ, որ շատ դեպքերում չեք էլ կարդում պատասխանները: Սխեմա ձևավորեք, որ թեժ գծի պատասխաններն անպայման վարչական շրջանների ղեկավարներից գան, որ իրենք այդ բովանդակությունը նայեն»,-հանձնարարեց Երևանի քաղաքապետը:

  • Կիսվել: