ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թեստավորումների ծավալը կմեծանա. Ավինյան

Թեստավորումների ծավալը կմեծանա. Ավինյան

Մեր ռազմավարությունը շարունակելու է մնալ սահմանափակումների ռեժիմին հնարավորինս նվազ չափով վերադառնալու սցենարը: Այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց պարետ Տիգրան Ավինյանը:

Նա նշեց, որ դա նշանակում է, որ տնտեսական սահմանափակումներ մոտ ժամանակներում չեն սպասվում:

՛՛Մենք այսօր քննարկեցինք եւ չբացառեցինք որոշ պայմանների դեպքում նորից կարանտինային ռեժիմի սահմանում: Որոշ բնակավայրերում նման ռեժիմ սահմանում ենք, ինչպես օրինակ՝ Սեւանում, Արենիում: Ամեն ջանք դրվելու է, որ դրան չվերադառնանք՛՛,-ասաց փոխվարչապետը:

Նա նաեւ նշեց. ՛՛Քննարկել ենք նաեւ թեստավորման քաղաքականությունը՝ մասնավոր թեստավորող լաբորատորիաների ներգրավմամբ, որի արդյունքում թեստավորումն ավելի մեծ ծավալների կհասնի՛՛:

 

  • Կիսվել: