հինգշաբթի, օգոստոս 27
27 / 8 / 2026
Տելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

Տելեգրամով մարիխուանա էր ձեռք բերել. Ջերմուկի ոստիկանների բացահայտումը

Ապրիլի 5-ի երեկոյան ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Ջերմուկ քաղաքի Ձախափնյակ թաղամասում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 21-ամյա մի երիտասարդի։

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են 2 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված և կաթուցիչ։

Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերվածը ձեռք էր բերել Տելեգրամի միջոցով։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

  • Կիսվել: