շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղումները կշարունակվեն՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Տեղումները կշարունակվեն՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով

Հանրապետության տարածքում ապրիլի 1-ի և 3-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Ապրիլի 2-ին, 3-ի գիշերը, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առանձին հատվածներում՝ մառախուղ:

Քամին հյուսիսարևմտյան է՝ 4-6 մ/վ, ապրիլի 2-ին, 5-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ապրիլի 1-ի գիշերը կնվազի 3-6 աստիճանով։

Երևանում ապրիլի 1-ին սպասվում են տեղումներ։ Ապրիլի 3-ի կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև։ Ապրիլի 2-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Հանրապետության նախալեռնային գոտում 1200-1500 մ բարձրություններում, որտեղ ծիրանենին նույնպես գտնվում է ծաղկած վիճակում, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սպասվում է 0...-2 աստիճան։

 

  • Կիսվել: