շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Տեղի կունենա քահանայական ձեռնադրություն

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 10:30-ին, Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ և ձեռամբ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի դեկան ու Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցու հոգևոր տեսուչ Գերաշնորհ Տ. Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանի, տեղի կունենա քահանայական ձեռնադրության կարգ:

Քահանայության աստիճանի կարժանանան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարբեր կառույցներում և թեմերում սպասավորող տասնմեկ սարկավագներ:

Նախորդ օրը՝ երեկոյան ժամը 17:30-ին, Մայր Աթոռի Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում կկատարվի ձեռնադրվող սարկավագների ընծայման արարողությունը:

 

  • Կիսվել: