ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Տեղի է ունեցել Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացումը

Տեղի է ունեցել Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացումը

Առողջապահության ոլորտում մարզային համաչափ զարգացումը կարևորելով` Անահիտ Ավանեսյանն այս անգամ Լոռու մարզում էր: Նախարարը մարզպետ Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել Սպիտակի բժշկական կենտրոնի համակարգչային տոմոգրաֆիայի կաբինետի բացմանն ու ծանոթացել բժշկական կենտրոնի նորոգված վերակենդանացման բաժանմունքի հնարավորություններին:

Մարզային բժշկական կենտրոններին ժամանակակից նորագույն սարքավորումներով պարբերաբար զինելը, հմուտ մասնագետներով համալրելը առողջապահության գլխավոր ռազմավարություններից մեկն է: Դրա շնորհիվ` մարզերի բնակիչները հնարավորություն են ունենում տեղում, առանց ավելորդ գումար ու ժամանակ ծախսելու, որակյալ ու ամբողջական բուժծառայություն ստանալ:
Վերջերս Երևանից Սպիտակի բժշկական կենտրոնում աշխատելու են տեղափոխվել երիտասարդ բժիշկ-ամուսիններ:

«Կանգ չառնել ու ձեռքբերումները կրկնապատկել է պետք»,- Սպիտակի բուժանձնակազմի հետ հանդիպմանը նշել է նախարարն ու ընդգծել, որ այս բժշկական կենտրոնը, ամեն տարի նոր մարտահրավերներ հաղթահարելով, առողջապահական համակարգի զարգացման ու բարեփոխումների հետ համաչափ է քայլում:

 
 

  • Կիսվել: