ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ

ՃՏՊ Զոդի կամրջի մոտակայքում․ կան տուժածներ

Փետրվարի 13-ին, ժամը 20։09-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զոդի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
 
Թարմացում.
 
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 51-րդ կմ-ի ձախակողմյան հատվածում բախվել են «Toyota Prado» և «VAZ-2104» (վարորդ` Ա. Ղ., ծնված 1992 թ.) մակնիշների ավտոմեքենաները, վերջինս շրջվել է:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ-2104» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Ա․ Վ․-ն (ծնված 1984 թ.) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

  • Կիսվել: