հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. կան տուժածներ

Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16։28-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 18 կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Nissan X-Trail (վարորդ՝ Կ․ Խ․, ծնված 1987 թ․) և BMW 5 E60  (վարորդ՝ Է․ Ի․, ծնված 1992 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենաների վարորդները և ուղևոր Ա․ Հ․-ն հոսպիտալացվել են Սիսիանի ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և սահմանազատել տարածքը:

 

  • Կիսվել: