շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ՃՏՊ Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում

ՃՏՊ Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում

Հունվարի 3-ին, ժամը 21:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Շիրակի և Արտաշիսյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, գազատարը կողաշրջվել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «ZIL» մակնիշի գազատար (բեռնված 50 կգ հեղուկ գազով) ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Հ․) կողաշրջվել է․ տուժածներ չկան, վառելիքի արտահոսք չկա։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և հերթապահել՝ մինչ հատուկ տեխնիկայի դեպքի վայր հասնելը։

  • Կիսվել: