հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՃՏՊ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Պառավաքար-Իջևան ավտոճանապարհին այսօր՝ ապրիլի 14-ին ՃՏՊ է տեղի ունեցել։

ԱԻՆ-ի լրատվական բաժնից տեղեկանում ենք, որ Բերդ-Իջևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Mercedes-Benz E 200» (վարորդ՝ Դ. Դ., ծնված 1989 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 15 մ գլորվել հարակից ձորը: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդին և ուղևորներ Ջ․ Ա․-ին (ծնված 1986 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 1990 թ.), Ա․ Ա․-ին (ծնված 1986 թ.), մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Բերդ քաղաքի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

  • Կիսվել: