երեքշաբթի, մարտ 19
19 / 3 / 2024
ՃՏՊ-ներ Հայաստանում. ոստիկանության հաղորդագրությունը

ՃՏՊ-ներ Հայաստանում. ոստիկանության հաղորդագրությունը

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել՝ վերջին երկու օրերին ՀՀ-ում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարների մասին:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև.

՛՛Ապրիլի 16-ին, 09.30-ին, «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Արշակունյաց պողոտայում վրաերթի է ենթարկել 62-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 15-ին, ժամը 19.10-ին, «Դոջ» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Շիրազի փողոցում վրաերթի է ենթարկել 26-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 11.00-ին, Երևանի Բելինսկու փողոցում իրար են բախվել «Մերսեդես» և «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Նիսանի» 34-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 14.50-ին, Երևանի Հակոբ Հակոբյան փողոցում իրար են բախվել «Ռենջ Ռովեր», «Օպել» և երկու «Նիսան» մակնիշի մեքենաներ. «Ռենջ Ռովերի» վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 15.30-ին, «Նիսան» մակնիշի մեքենայի վարորդը Երևանի Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկել 71-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 21.40-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-211030» մակնիշի մեքենաներ, որոնցից մեկի ուղևորը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Էջմիածին–Մարգարա ճանապարհի 1-ին կմ-ին «Ֆորդ» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 49-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 17-ին, ժամը 03.00-ին, հաղորդում է ստացվել, որ ապրիլի 16-ին, ժամը 22.10-ին, հիվանդանոց բուժօգնության դիմած 57-ամյա տղամարդը հայտնել է, որ մարմնական վնասվածքը ստացել է իր մեքենայով իրենց բակում ինքնավթարի ենթարկվելու հետևանքով: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 21.25-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 42-րդ կմ-ին իրար են բախվել «ՈՒԱԶ» և «Տոյոտա» մակնիշի մեքենաներ. «ՈՒԱԶ»-ի երեք ուղևորուհիները մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն:

***
Ապրիլի 16-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում «Մերսեդես» մակնիշի մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 29-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց: Կատարվում է քննություն՛՛:

  • Կիսվել: