շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՃՏՊ «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտակայքում՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գերեզմանատան տարածք. կա տուժած

ՃՏՊ «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտակայքում՝ ավտոմեքենան կամրջից ընկել է գերեզմանատան տարածք. կա տուժած

Հունվարի 17-ին, ժամը 20:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարբախ թաղամասի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կամրջից ընկել է գերեզմանատան տարածք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1999 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել «Կարմիր բլուր» գերեզմանատան տարածքում. վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, վարորդին դուրս բերել արգելափակումից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ:

  • Կիսվել: