ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՃՏՊ Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Ջուջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին. կա տուժած

Փետրվարի 8-ին, ժամը 11:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը կողաշրջվել է, կա տուժած: Այս մասին տեղեկանում ենք ԱԻՆ պաշտոնական կայքէջից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Ջուջևան-Նոյեմբերյան հատվածի 5-րդ կմ-ին «Iveco» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Վլադիսլավ Կ., ծնված 1993 թ.) կողաշրջվել է. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի:Փրկարարներն առաջին բուժօգնություն են ցուցաբերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևորին՝ Յուրա Բ.-ին (ծնված 1970 թ.):

Տուժածը հոսպիտալացվել է Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար:

  • Կիսվել: