ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

ՃՏՊ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հունիսի 11-ին՝ ժամը 10:19-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սևան-Գավառ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ. կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59-րդ կմ-ին բախվել են Mercedes C180 (վարորդ՝ Հ. Հ., ծնված 1976 թ.) և Mercedes-Benz Sprinter (վարորդ՝ Ա. Ա., ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինս դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ առկա է վառելիքի արտահոսք:

Մինչև փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենաների ուղևորներ Ա. Մ.-ն (ծնված 1990 թ.), Ո. Զ.-ն (ծնված 1985 թ.), Ջ. Մ.-ն (ծնված 1995 թ.), Ս. Ջ.-ն (ծնված 1993 թ.), Ա. Հ.-ն (ծնված 1988 թ.), Ա. Կ.-ն (ծնված 1994 թ.), Գ. Ե.-ն (ծնված 1994 թ.), Ա. Ա.-ն (ծնված 1985 թ.), Ա. Գ.-ն (ծնված 1998 թ.), Կ. Մ.-ն (ծնված 1997 թ.), Հ. Հ.-ն (ծնված 1976 թ.) և Հ. Ղ.-ն (ծնված 1990 թ.) հոսպիտալացվել են Սևան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ և հատուկ տեխնիկայի օգնությամբ Mercedes-Benz Sprinter մակնիշի ավտոմեքենան ուղղել և դուրս բերել երթևեկելի հատված։

  • Կիսվել: