ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ կան տուժածներ (լուսանկար)

Փետրվարի 13-ին, ժամը 19։44-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
 
Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ․ Փ․, ծնված 1996 թ.) և «Volkswagen» (վարորդ՝ Ս․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ․ Փ․-ն (ծնված 1964 թ․) տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել բժշկական կենտրոն։
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, իսկ «VAZ» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, վերջինս հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
 

  • Կիսվել: