շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա տուժած

Հունվարի 28-ին, ժամը 17։00-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 22-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայից նկատվում է ծուխ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 26-րդ կմ-ին, «Toyota Ipsum» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն. Ս.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը ուղևոր Վ. Ս.-ն (ծնված 1962 թ.) հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

  • Կիսվել: