ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4307 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4307 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հունվարի 24-ից 31-ը մարզերում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4307 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 53 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 62, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 31 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 40-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 66-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: