ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3812 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 3812 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները ապրիլի 26-ից մայիսի 2-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 3812 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 32 տրանսպորտային միջոց։

Ոստիկանությունից հայտնում են, որ հայտնաբերվել է ոչ սթափ՝ 69, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 3 անձ։ 20 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 59-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը՝ առանց համարանիշերի։ 16 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

  • Կիսվել: