կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 2212 խախտում (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ հայտնաբերվել է 2212 խախտում (տեսանյութ)

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները դեկտեմբերի 5-ից 12-ը մարզերում, բացառությամբ՝ Շիրակի և Լոռու մարզերի, պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 2212 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 12 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 16 վարորդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ 13 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 3-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 95-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։ Բացի այդ, 4 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։ Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: