ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1049 խախտում

ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 1049 խախտում

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները փետրվարի 6-13-ը Արմավիրում, Արարատում, Վայոց ձորում և Սյունիքում պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 1049 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 7 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ 10 վարորդ։ 3 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 46-ը՝ ոչ սահմանված հատվածում փակցված համարանիշերով։

Նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։

 

  • Կիսվել: