չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

ՃՈ ուժեղացված ծառայություն Արագածոտնի մարզում․ հետախուզման մեջ գտնվող մեքենաներ են հայտնաբերվել (տեսանյութ)

Հանրապետության ողջ տարածքում երթևեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ուժեղացված ծառայությունները շարունակվում են։ Հերթականն իրականացվեց հունվարի 12-ին, Արագածոտնի մարզում։ ՃՊԾ բաժնի, երկրորդ սպայական գումարտակի 2-րդ և ուղեկցող հատուկ վաշտերի ծառայողները հայտնաբերեցին հետախուզման մեջ գտնվող՝ 2, առանց համարանիշի՝ 1, փոխարինված համարանիշերով՝ 2, առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 11, թաղանթապատված դիմապակիով 12 տրանսպորտային միջոց։ 7 մեքենա տեղափոխվեց պահպանվող հատուկ տարածք։

Ուժեղացված ծառայությունները պարբերական են։ Հարգելի՛ վարորդներ, խստորեն պահպանեք ճանապարհային երթևեկության կանոնները։

 

  • Կիսվել: