հինգշաբթի, հուլիս 30
30 / 7 / 2026
Ճարտարապետներին ներկայացվել է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակը

Ճարտարապետներին ներկայացվել է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակը

Քաղաքաշինության կոմիտեն կազմակերպել է ճարտարապետների հետ հանդիպում, որի ընթացքում ներկայացվել է քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման թվային հարթակը։

Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարանում կայացած հանդիպում-քննարկմանը ներկա է եղել նաև Ճարտարապետների պալատի նախագահ Ալեքսանդր Բադալյանը։

Կոմիտեի և urban.e-gov.am հարթակը մշակած «VX soft» կազմակերպության մասնագետները տեղեկացրել են, որ Հայաստանի ողջ տարածքում 2025 թվականից կառուցապատման նպատակով թույլտվությունների տրամադրումն իրականացվելու է բացառապես էլեկտրոնային համակարգով։

Որպես գործընթացի կարևոր մասնակիցներ՝ ճարտարապետներին ներկայացրել են համակարգը կիրառելու առանձնահատկությունները, ստեղծված բաժինները, էլեկտրոնային հայտերի լրացման, նախագծերի կամ այլ փաստաթղթերի կցման և հաստատման փուլերը, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին։

 

  • Կիսվել: