չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստման դասընթացներ՝ Շիրակի և Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում

Ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին առաջին արձագանքողների վերապատրաստման դասընթացներ՝ Շիրակի և Սյունիքի ՄՓՎ հրշեջ-փրկարարական ջոկատներում

ՆԳՆ ՓԾ Բնակչության պաշտպանության և աղետների ռիսկի նվազեցման վարչության Ճառագայթային, քիմիական և կենսաբանական իրավիճակի մոնիտորինգի բաժնի մասնագետները հոկտեմբերի 16-ից նոյեմբերի 3-ը Գյումրի և Կապան քաղաքներում հրշեջ-փրկարարներից կազմավորված ճառագայթային, քիմիական, կենսաբանական բնույթի դեպքերին արձագանքող թիմերի հետ կազմակերպել և անց են կացրել մասնագիտական վերապատրաստման դասընթացներ:

Դասընթացներին մասնակցել է Շիրակի և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների 34 փրկարարական ծառայող։

Դասընթացների նպատակն էր առաջին արձագանքող ստորաբաժանումների կարողությունների բարձրացումը և գործնական հմտությունների զարգացումը։
Հիշեցնենք, որ նմանօրինակ դասընթացներ կազմակերպվել և անց են կացվել նաև մայիս ամսին՝ Տավուշի և Լոռու մարզային փրկարարական վարչության և ենթակա ստորաբաժանումների ծառայողների հետ։

May be an image of 4 people and ambulance

May be an image of 3 people

May be an image of 3 people

May be an image of 5 people, scooter, motorcycle, ambulance and text

  • Կիսվել: