ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. «Չայնիի» ոլորաններում Mercedes-ը բախվել է քարե պարսպին

Ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել. «Չայնիի» ոլորաններում Mercedes-ը բախվել է քարե պարսպին

Այսօր՝ հունվարի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 29-ամյա Սարգիս Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի «Չայնիի» ոլորաններում ճանապարհի մերկասառույցի պատճառով բախվել է քարե պարսպին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Տիգրան Ալեքսանյանի գլխավորւթյամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանն ու նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի կրտսեր պարեկ Կարեն Սախոյանը։

Վթարի  փաստով Պարեկային Ծառայության Կոտայքի գումատակում նյութեր են նախապատրաստվում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։

 

  • Կիսվել: