Ճամբարակում «Ֆեստիվառի» երրորդ համերգի համար ևս 23,2 մլն դրամ կհատկացվի
Կառավարությունն 23 մլն 177,4 հազար դրամ լրացուցիչ գումար կհատկացնի Ճամբարակում օգոստոսի 29-ին նախատեսված «Ֆեստիվառ» երաժշտական փառատոնի երրորդ համերգի կազմակերպման համար։ Գործադիրի հաստատած նախագծի համաձայն` գումարը կվերաբաշխվի ԿԳՄՍ նախարարությանը «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» միջոցառման համար նախատեսված հատկացումներից։
Ըստ նախագծի` Ճամբարակի համերգի ընդհանուր նախահաշիվը, որը ներկայացրել է Հանրային հեռուստաընկերությունը, կազմում է 51 մլն 237 հազար դրամ։ «Ֆեստիվառի» ծրագրում այս պահին առկա է 28 մլն 59,6 հազար դրամ, ուստի միջոցառումն ամբողջությամբ ֆինանսավորելու համար պակասում է 23 մլն 177,4 հազար դրամ՝ ներառյալ ԱԱՀ-ն։



