երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Թբիլիսիում շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են

Թբիլիսիում շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են

Թբիլիսիի Վակեի այգում՝ մուտքի մոտ, շատրվանների ավազան մտած երեխաները հոսանքահարվել են. նրանց վիճակը ծանր է, փոխանցում է Aliq.ge-ն։

Ականատեսները պատմել են, որ երեխաները գնդակ են նետել ցայտաղբյուրի մեջ, որից հետո նրանցից երկուսը մտել են ջուրը՝ գնդակը հետ բերելու համար, իսկ երբ հոսանքը հարվածել է նրանց, երրորդ անչափահասը շտապել է օգնության և նույնպես հոսանքահարվել է։

Ըստ Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ), երեխաները տեղափոխվել են կլինիկա։ ՆԳՆ-ից հայտնել են, որ այս կապակցությամբ հետաքննություն է սկսվել։

Ի դեպ, վերականգնված շատրվանը, որտեղ երեխաները հոսանքահարվել են, բացվել է նախօրեին՝ հոկտեմբերի 12-ին, մերձակայքում գտնվող փոքրիկ կասկադի հետ միասին։

 

  • Կիսվել: