շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի 155-ամյակը (լուսանկարներ)

Թբիլիսիում նշվել է Հովհաննես Թումանյանի 155-ամյակը (լուսանկարներ)

Փետրվարի 19-ին Թբիլիսիում նշվել  է մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակը, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։

Տոնական միջոցառումները մեկնարկել են Թբիլիսիի հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանք պանթեոնում, որտեղ մատուցվել է հոգեհանգստյան կարգ։

Թբիլիսիի Հովհաննես Թումանյանի տուն գիտական, մշակութային կենտրոնում տեղի է ունեցել  «Թումանյանի թիֆլիսյան հետքերով» խորագրով ցուցահանդեսի բացումը և բանաստեղծուհի Ռուզան Հովասափյանի «Հարություն» գրքի շնորհանդեսը, որին հաջորդել է միմյանց գիրք նվիրելու արարողությունը։

  • Կիսվել: