Թբիլիսիում միգրացիոն ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ աշխատաժողով կկայանա. ՀՀ-ից կմասնակցի Հովհաննես Ալեքսանյանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի աշխատակից Հովհաննես Ալեքսանյանը մեկնում է Թբիլիսի:
Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝
- Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանին 2024 թվականի հուլիսի 10-12-ը ներառյալ գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից կազմակերպվող՝ միգրացիոն ոլորտում փորձի փոխանակման վերաբերյալ աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
- Գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության ինտեգրման բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել 2 Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: 3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:


