շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թբիլիսիում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Առաջին ալիք

Թբիլիսիում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Առաջին ալիք

Թբիլիսիում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը այցելել է Վրաստանի Առաջին ալիք՝ հայտնում է լրատվամիջոցը:

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանին ընդունել են Վրաստանի Հանրային հեռարձակողի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վասիլ Մաղլապերիձեն և գլխավոր տնօրեն Թինաթին Բերձենիշվիլին:

Դեսպանը ծանոթացել է Առաջին ալիքի «Բազմազան Վրաստան» խմբի աշխատանքներին, որի խնդիրն է Վրաստանի ազգային փոքրամասնություններին իրազեկելը, նրանց ներգրավումը հանրային Հեռարձակողի ամենօրյա գործունեության մեջ ապահովելը, հեռարձակողի արտադրանքում էթնիկ և կրոնական փոքրամասնությունների ինտեգրումը:

  • Կիսվել: