շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թբիլիսիում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)

Թբիլիսիում բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես (լուսանկարներ)

Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 13-ին, չնայած անձրևոտ եղանակին կայացավ հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդես: Ցուցահանդեսը ներկայացվեց Թբիլիսիի ազատության հրապարակում տեղակայված սակրեբուլոյի (ավագանի) շենքի դիմաց: Միջոցառման կազմակերպիչները՝ «Վրաստանի հայ համայնք» կազմակերպության անդամները, հաղորդել են, որ ցուցահանդեսը  կտեղափոխվի Վրաստանի նախագահի նստավայրի հարակից տարածք, գրում է aliq.ge-ն:

Նկարներում պատկերված են դրվագներ ոչ միայն հայոց ցեղասպանությունից, այլև Արցախի հոգևոր ժառանգությունից, որ պղծվել է 2020թ. պատերազմից հետո:

Նման ցուցահանդես կազմակերպությունն անցկացրել էր նաև 2018-ին: Ավանդույթի համաձայն, ապրիլի 23-ին անցկացվում է ջահերով երթ դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, այնուհետև՝ ապրիլի 24-ին՝ բողոքի ցույց Թուրքիայի դեսպանատան առջև: Նախորդ տարի այս միջոցառումները չեն կայացել պանդեմիայի պատճառով:

«Վրաստանի հայ համայնք» կազմակերպության նախագահ Սամվել Մկրտչյանը մեր հարցին, թե ինչ պլաններ ունեն այս տարի՝ պատասխանել է. «Կապրենք, կտեսնենք»:

      

  • Կիսվել: