երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի կունենա նոր խաչքարի բացում

Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի կունենա նոր խաչքարի բացում

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը համալրվեց ևս մեկ խաչքարով, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը: Խաչքարի բացումը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 12-ին, գրում է aliq.ge-ն:

Տեղեկության համաձայն՝ այն նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցու, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում տեղ են գտել ազգի արժանավոր հայորդիների տապանաքարերը:

Խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների՝ հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն, բարեկամություն ջատագող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է:

«Ընթացիկ տարվա հուլիսի 24-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տաղավար տոնին, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, ժամը 12:00-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի կունենա նորահիմն խաչքարի՝ Սրբալույս մյուռոնով օծման արարողություն», — հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

  • Կիսվել: