ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Տավուշում պատշգամբի փլուզման հետևանքով հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է բավարար

Տավուշում պատշգամբի փլուզման հետևանքով հոսպիտալացվածների վիճակը գնահատվում է բավարար

ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ Տավուշի Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբի փլուզման հետևանքով տուժած և Նոյեմբերյանի բժշկական կենտրոն տեղափոխված 7 քաղաքացիների առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: 

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, տուժածներ Ա․ Օ․-ն (ծնված 2018 թ.), Է․ Խ․-ն (ծնված 1958 թ.), Ա․ Ա․-ն (ծնված 1995 թ.), Գ․ Ա․-ն (ծնված 1951 թ.), Ա․ Դ․-ն (ծնված 1973 թ.), Ա․ Օ․-ն (ծնված 1961 թ.) և Ժ․ Օ․-ն (ծնված 1985 թ.) տեղի ուժերով տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ: Տուժած Ա. Օ.-ն, հոսպիտալացման ճանապարհին մահացել է: 
 
Ինչպես արդեն հայտնել ենք, նոյեմբերի 21-ին, ժամը 13:34-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղթանակ բնակավայրի 5-րդ փողոցի շենքերից մեկի 2-րդ հարկի ընդհանուր պատշգամբը փլուզվել է․ շենքի մուտքը փակվել է, կան տուժածներ։

Փրկարարները, հեռացնելով փլուզված կառուցատարրերը, բացել են շենքի մուտքը։

  • Կիսվել: