հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով

Տավուշում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով

Տավուշի մարզում արկեր են հայտնաբերվել, որոնց կիրառումը խաղաղ բնակչության նկատմամբ արգելվում է միջազգային կոնվենցիաներով.

Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ-ը չպայթած արկեր և զինամթերք հայտնաբերելու և վնասազերծելու նպատակով Տավուշի մարզում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերել է Չինարիում 2 և Չորաթանում 1 չպայթած զինամթերք:

Ընդ որում՝ հայտնաբերված արկերից 2-ը, ըստ միջազգային կոնվեցիաների, ենթակա չէ կիրառման խաղաղ բնակչության նկատմամբ:

Հայտնաբերված չպայթած զինամթերքները տեղափոխվել են անվտանգ վայր և ոչնչացվել:

Աշխատանքները շարունակվում են:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: