կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տավուշի մարզում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101–ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Տավուշի մարզում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2101–ն ու վրացական համարանիշներով Ford Transit-ը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ փետրվարի 7-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական-Հաղթանակ ավտոճանապարհին՝ Զորական գյուղի վարչական տարածքում ճակատ-ճակատի բախվել են  ВАЗ 2101 և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Մահացածի դին ավտոմեքենայից դուրս  են բերել փրկարարները: Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասաի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի, դասակի հրամանատար Արարատ Նազարյանի և ավագ հետաքննիչ  Հայկ Ապրիկյանի գլխավորությամբ: Բժիշկների  հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը, ինչից հետո ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխացել է Հայաստսնի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Սերգո Ավետիսյանն ու ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պետ Վահան Ազատյանը: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորի ինքնությունը: Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ  Ford Transit-ը վրացական համարանիշներով է:

  • Կիսվել: