կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տավուշի մարզում Գոշ գյուղի նախկին գյուղապետի 32-ամյա որդին ՈՒԱԶ-ով գլորվել է ձորը. դին դուրս են բերել փրկարարները

Տավուշի մարզում Գոշ գյուղի նախկին գյուղապետի 32-ամյա որդին ՈՒԱԶ-ով գլորվել է ձորը. դին դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:

Ժամը 06։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան խոշորացված համայնքի Գեղատափ բնակավայրի տարածքում՝ անտառային հատվածում, ավտոմեքենա է գլորվել անտառում, և կան տեղեկություններ, որ տուժած քաղաքացիներ կան։ 

Պարզվել է, որ ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան անտառամիջյան ճանապահի երթևեկելի գոտուց դուրս է եկել և մոտ 120 մետր գլորվել ու կողաշրջված վիճակում բախվել հաստաբուն ծառին։

Վթարի հետևանքով փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել Երևանի բնակիչ՝ 27-ամյա Լ. Հովակիմյանին, ում այնուհետև իրենց ավտոմեքենայով դժվարանցանելի ճանապարհով մոտ 12 կմ տեղափոխել են ու մոտեցրել օպերատիվորեն ժամանած «Դիլիջան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային։ Այնուհետև ավտոմեքենայից մոտ 25 մետր հեռավորության վրա հայտնաբերվել է վարորդի՝ Տավուշի մարզի բնակիչ, 32-ամյա Ս. Վերանյանի դին։

Փրկարարները, ճանապարհային ոստիկաններն ու քաղաքացիները դին պատգարակով տեղափոխել են ավտոմեքենան, որն էլ այն դարձյալ մոտ 12 կմ տեղափոխելով մոտեցրել է «Դիլիջան» ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։

Փաստի առթիվ Դիլիջանի քննչական բաժնում ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ 

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասում էին, որ մահացածը Գոշ գյուղի նախկին գյուղապետ Հովսեփ Վերանյանի որդին է:

Ֆոտոլրագրոը հայտնում է, որ ճանապարհային ոստիկանները վթարի վայրում՝ դիակից քիչ հեռու, հայտնաբերել են որսորդական հրացան:

  • Կիսվել: