կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տավուշի մարզում 32 ամյա վարորդը իր ծննդյան օրը «BMW» ով մոտ 30 մետր բախվել է երկաթե արգելապատնեշներին, նրա մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Տավուշի մարզում 32 ամյա վարորդը իր ծննդյան օրը «BMW» ով մոտ 30 մետր բախվել է երկաթե արգելապատնեշներին, նրա մասնատված դին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները

Այսօր՝ փետրվարի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 01։10-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Գանձաքար ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 30 մ․բախվել ճամփեզրի երկաթե արգելապատնեշներին:

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Օպերատիվորեն ժամանած «Իջևան» բժշկական կենտրոն բժիշկների հերթապահ խումբն արձանագրել են նրա մահը։ 

 

Փաստի առթիվ Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ, ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է  մարդու մահ) հատկանիշներով։ 

Տեղում պարզվել է, որ վարորդը Իջևան քաղաքի բնակիչ 32 ամյա Ալբերտ  Առաքելյան էր, նրա մասնատված դին ավտեմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ԱԻՆ ՓԾ Իջևանի թիվ 62 ՀՓՋ-ի հրշեջ փրկարարները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

  • Կիսվել: