երեքշաբթի, մայիս 20
20 / 5 / 2025
Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է մարզում իրականացված աշխատանքները

Տավուշի մարզպետը ՌԴ դեսպանին ներկայացրել է մարզում իրականացված աշխատանքները

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այս մասին հայտնում են Տավուշի մարզպետարանից:

Մարզպետ Հայկ Ղալումյանը ներկայացրել է վերջին շրջանում Տավուշի մարզում իրականացված աշխատանքները։ Մարզպետն անդրադարձել է նաև մարզում տուրիզմի զարգացմանը և գյուղատնտեսությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է Տավուշի մարզի ընթացիկ վիճակն ու համագործակցության ընդլայնման հեռանկարները, ինչպես նաև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները գյուղատնտեսության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում:

Այնուհետև մարզպետ Հայկ Ղալումյանի ուղեկցությամբ դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ԵՊՀ Իջևանի մասնաճյուղ և Իջևանի գինու գործարան:

  • Կիսվել: