չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում շչակ է գործարկվելու

Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում շչակ է գործարկվելու

ՆԳՆ փրկարար ծառայությունից տեղեկացնում են՝ հունիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Վերին Ծաղկավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ:
 
Փրկարար ծառայությունը քաղաքացիներին խնդրում է չանհանգստանալ։

  • Կիսվել: