շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում

Տավուշ գյուղում տեղի է ունեցել քարաթափում

Մարտի 20-ին` ժամը 18:00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ գյուղի 13-րդ փողոցի տներից մեկի մոտակա լանջից տեղի է ունեցել քարաթափում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տներից մեկին հարակից լանջից տեղի է ունեցել քարաթափում (ընդհանուր ծավալը՝ մոտ 20 խմ)․ փակվել է տուն տանող ճանապարհը (մոտ 10 մ երկարությամբ և 4 մ լայնությամբ), տուժածներ չկան։

Ճանապարհը բացելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: Փրկարարները սահմանազատել են տարածքը և լանջի վտանգավոր հատվածից իրականացրել անկայուն ժայռաբեկորների հարկադիր քարաթափման աշխատանքներ, որոնց ծավալը կազմել է մոտ 1 խմ:

Բերդի համայնքապետարանի ուժերով և ինժեներական տեխնիկայի միջոցով ժայռաբեկորները հեռացվել են ճանապարհահատվածից:

 

  • Կիսվել: