երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Տաշիր-Գոգավան ճանապարհին բախվել են բեռնատարն ու ГА3-ը. կա մեկ զոհ և երեք վիրավոր

Տաշիր-Գոգավան ճանապարհին բախվել են բեռնատարն ու ГА3-ը. կա մեկ զոհ և երեք վիրավոր

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 15։00-ի սահմաններում Տաշիր-Գոգավան ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում բախվել են ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենան և ռուսական համարանիշներով Volvo մակնիշի բեռնատարը։

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի, տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։

Վիրավորներից 2-ին «Տաշիր» բժշկական կենտրոնից ռեանիմոբիլով տեղափոխում են «Վանաձոր» բժշկական կենտրոն։

  • Կիսվել: