կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Թարմ տվյալներ ԱՀԿ-ի կողմից՝ նյութերի և սարքավորումների տեսքով տրամադրվող աջակցության մասին՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին

Թարմ տվյալներ ԱՀԿ-ի կողմից՝ նյութերի և սարքավորումների տեսքով տրամադրվող աջակցության մասին՝ ուղղված Հայաստանում COVID-19-ի դեմ պայքարին

ԱՀԿ-ն դոնոր կազմակերպությունների՝ Եվրոպական միության, ԱՄՆ ՄԶԳ-ի հետ և այլ կազմակերպությունների հետ, համատեղ շարունակում է աջակցել Առողջապահության նախարարությանը՝ տրամադրելով COVID-19 համավարակի դեմ պայքարում անհրաժեշտ սարքավորումներ և նյութեր։

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում Առողջապահության նախարարությանն է տրամադրվել լաբորատոր նյութերի և թեստերի մի քանի մեծածավալ խմբաքանակ, մասնավորապես 40 000 հակագենային թեստեր, 140 000 նմուշառման ձողիկներ և լաբորատոր այլ անհրաժեշտ նյութեր։

Երկրում համավարակի դեմ պայքարի սկզբից ի վեր՝ ԱՀԿ-ն տրամադրել է առաջնային նշանակության սարքավորումներ և նյութեր։

 Անհատական պաշտպանության միջոցներ։ Հիվանդության դեմ պայքարող բուժանձնակազմի անվտանգությունն ապահովելու նպատակով տրամադրվել են բժշկական դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ։

Ախտոոշում։ Ավելի արդյունավետ և արագ թեստավորման համար տրամադրվել են ՊՇՌ և հակագենային թեստեր, լաբորատոր նյութեր, որոնք հնարավորություն են տվել մեծացնել թեստավորման ծավալները։

 Բժշկական սարքավորում։ COVID-19-ով հիվանդների խնամքն ապահովելու համար տրամադրվել են բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ թթվածին ապահովող սարքավորում, էլեկտրասրտագրության սարքեր, ռենտգեն ապարատներ, ուլտրաձայնային սարքեր և հիվանդի վիճակը վերահսկող սարքեր։

  • Կիսվել: