Տարբեր կառույցներում, սոցիալական խմբերում բազմաթիվ ընկերներ, հարազատներ ունեմ, որոնք այլ քաղաքական հայացքներ են կրում. ՄԻՊ թեկնածու
«Բնականաբար կաշկանդված չեմ լինելու, որովհետև, եթե կաշկանդվածության մասին խոսենք, տարբեր այլ կառույցներում, այլ սոցիալական խմբերում բազմաթիվ ընկերներ, հարազատներ ունեմ, որոնք այլ քաղաքական հայացքներ են կրում և դա չի նշանակում, որ որևէ մեկով ես կաշկանդվածություն ունեմ: Մի բան է անձնային հարաբերությունները, մեկ այլ բան է մասնագիտական պրոֆեսիոնալ աշխատանքը և բարեվարքությունը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ի առաջարկած ՄԻՊ թեկնածու Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե երբ ոտնահարվեն ՀՀ այն քաղաքացիների իրավունքները, որոնք իշխանության հայացքները չունեն՝ որևէ կաշկանդվածություն չի ունենա:
Լրագրողի այն հարցին, թե Մանասյանը պատրաստ կլինի քննադատական հայտարարությամբ հանդես գալ այն պաշտոնյաների հասցեին, որոնք խախտել են մարդու իրավունքները՝ Անահիտ Մանասյանն ասաց. «ՄԻՊ-ի աշխատանքը բացառապես քննադատական հայտարարություններ չի ենթադրում, և երկրորդը՝ բնականաբար պատրաստ եմ, եթե առաջադրվել եմ այս պաշտոնում: Ես պատրաստ եմ հանդիպել ցանկացած քաղաքացու հետ, ով կարծում է, որ առերևույթ իր իրավունքները խախտված են: Ես որևէ կերպ չեմ պատրաստվում նպաստել հանրային բևեռացմանը և երկրորդը՝ ես պատրաստվում եմ խոսել մեծ խնդիրների և դրանց լուծման մասին»:


