հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

Տանտիրոջ ուշադրությունը շեղելով՝ պահեստամասեր էին գողացել

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ մարտի 30-ին ոստիկանության Իջևանի բաժին է հրավիրվել 64-ամյա մի տղամարդ:

Նա հաղորդում է տվել, որ մարտի 29-ի ժամը 23-ի սահմաններում ծանոթները՝ Թթուջուր բնակավայրի 26-ամյա և Ճամբարակ քաղաքի 18-ամյա երկու բնակիչ, «ՎԱԶ-2107»-ի՝ իրեն անծանոթ վարորդի հետ պահեստամասեր գնելու նպատակով եկել են իր տան բակ և շեղելով իր ուշադրությունը՝ մեքենայի բեռնախցիկն ավտոպահեստամասեր են դրել:

Ինքը նկատելով՝ պահեստամասերի մի մասը հասցրել է հանել բեռնախցիկից, ինչից հետո նրանք մեքենայով ու գողացած պահեստամասերով դիմել են փախուստի:

Գողության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները, համագործակցելով Ճամբարակի բաժնի գործընկերների հետ, Ճամբարակում հայտնաբերել, գողության կասկածանքով ձերբակալել և, «ՎԱԶ-2107»-ով հանդերձ, Իջևանի բաժին են տեղափոխել 31-ամյա վարորդին ու 26-ամյա և 18-ամյա երիտասարդներին: Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Բերման ենթարկվածները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական բաժին:

Կատարվում է նախաքննություն:

 

  • Կիսվել: