երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Տանձուտում մի շարք փողոցներ կգազաֆիկացվեն

Տանձուտում մի շարք փողոցներ կգազաֆիկացվեն

Տանձուտում մեկնարկել են սուբվենցիոն 2-րդ ծրագրով նախատեսված 20-րդ, 24-րդ , 2-րդ, 8-րդ, 5-րդ և 4-րդ փողոցների գազիֆիկացման աշխատանքները։ Այս մասին հայտնում են ՀՀ Արմավիրի մարզպետարանից:

Կապալառու կազմակերպությունը «Ջերմգազշին» ՍՊԸ-ն է։ Ծրագրի շրջանակում կանցկացվի 1255 մ երկարությամբ խողովակաշար, կտեղադրվի բաշխիչ կետ:

Հիշեցնենք, որ համայնքում 2021 թվականի համար հաստատված սուբվենցիոն մյուս ծրագրով էլ ընթացքի մեջ են ջրամատակարարման ցանցի վերակառուցման և ընդլայնման աշխատանքները: Կառուցվում է 7191 գծամետր երկարությամբ ջրագիծ:

  • Կիսվել: