ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
 Թալինի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպք (տեսանյութ)

Թալինի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողության դեպք (տեսանյութ)

Մայիսի 10-ին, ժամը 23-ի սահմաններում, ոստիկանության Թալինի բաժնում Թալին քաղաքի Տերյան փողոցի մի բնակիչ հաղորդում էր տվել, որ ժամեր առաջ կոտրել են բնակարանի մուտքի դուռը եւ ննջասենյակում գտնվող ճամպրուկից գողացել մոտ 150 գ կշռով ոսկյա շղթա՝ խաչով:

Տերյան փողոց մեկնած օպերատիվ խումբը դեպքի վայրի զննությունից անմիջապես հետո որոնողական աշխատանք սկսեց:

Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Դեպքի վայրում ձեռք բերված փաստերի եւ ստացված տեղեկությունների համադրությամբ պարզվեց, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Երեւանի Բաբաջանյան փողոցի 24-ամյա մի բնակիչ:

Մայիսի 11-ին կասկածվողը մայրաքաղաքից բերման ենթարկվեց ոստիկանության Թալինի բաժին եւ ձերբակալվեց:

Մայիսի 12-ին Երեւանի Բաբաջանյան փողոցում վարձակալած նրա բնակարանում կատարված խուզարկությամբ իրավապահները գողոնի մի մասը հայտնաբերեցին, մյուս մասը երիտասարդն ինքը ներկայացրեց իրավապահներին:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

  • Կիսվել: